Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքում անցկացվելու են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

Սփյուռքում անցկացվելու են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին 
նվիրված մի շարք միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված Սփյուռքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ դեռ մի քանի ամիս առաջ Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ձևավորվել են հանձնաժողովներ, որտեղ ներգրավվել են կուսակցություններ, տարբեր միություններ: «Ես կարծում եմ, որ հարյուրամյակը չպետք է սահմանափակել միայն այս ամսվա, կամ այս տարվա կտրվածքով: Անհրաժեշտ է  գիտական, քաղաքական ախիվային փաստաթղթերի հետ կապված շարունակել քննարկումները»,-ասաց նա:

Գանտահարյանը նշեց, որ մայիսի 30-ին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում  կմեկնարկի լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: «Համաժողովի ընդհանուր թեման պետականությունն է լինելու, որին մասնակցելու են Սփյուռքի տաբեր ներկայացուցիչներ: Համաժողովը սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  է»,-ընդգծեց Գանտահարյանը, հավելելով, որ անդրադարձ կկատարվի նաև առաջին հանրապետության ժամանակահատվածում լույս տեսած մամուլին, պետականությանը: Սփյուռքից  եկած լրագրողները հանդիպումներ ունենալու առիթ կունենան հայաստանյան գերատեսչությունների ղեկավարների հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]