Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տիգրան Սարգսյանը ՊՄՏՀ-2018-ում. «Մենք ձեռնամուխ ենք եղել թվային նախագծերի գործարկմանը ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում»

Տիգրան Սարգսյանը ՊՄՏՀ-2018-ում. «Մենք ձեռնամուխ ենք եղել թվային նախագծերի գործարկմանը ԵԱՏՄ-ի ամբողջ տարածքում»

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թվային նախագծերը, որոնք կարող են իրացվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, տարածաշրջանային ու գլոբալ թվային օրակարգերի շփման եզրերը, ինչպես նաեւ բիզնեսի դերը թվային տնտեսության զարգացման մեջ մայիսի 24-ին քննարկվել են «Թվային օրակարգը որպես ԵԱՏՄ-ի մրցունակության բարձրացման գործոն» պանելային նստաշրջանում, որը տեղի Է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայության տեղեկագրում: Բացելով քննարկումը՝ նստաշրջանի մոդերատոր, ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել Է, որ ԵԱՏՄ-ի թվային օրակարգը բիզնեսի, իրավասությունների կենտրոնների, մասնակից երկրների պետական մարմինների ներայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների հետ Հանձնաժողովի ընդգրկուն համատեղ աշխատանքի արդյունքն Է:

«Դեպի թվայնացում համատեղ ճանապարհի առաջին ռազմավարական հղումներից հետո, որոնք 2016 թվականի վերջին տեղ գտան Թվային օրակարգի մասին հայտարարության մեջ, մենք ընդհուպ մոտեցել ենք տնտեսության թվային տրանսֆորմացիայի բնագավառում ինտեգրացիոն նախագծերի գործարկմանը,-ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:-Այսօր Հանձնաժողովը մշակում Է տասից ավելի նախաձեռնություններ, որոնք ստացվել են բիզնեսից եւ անդամ պետությունների իշխանության մարմիններից»:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ի համատեղ թվային օրակարգը հայտնվել Է Միության երկրների համար ընդհանուր մարտահրավերների հստակ գիտակցման շնորհիվ եւ տնտեսական աճի շատ մեծ ներուժ Է պարունակում: ԵԱՏՀ-ն եւ Համաշխարհային բանկը վերլուծական մեծ աշխատանք են կատարել: Բանկի հաշվարկների համաձայն, Միության թվային օրակարգի իրագործումը մինչեւ 2025 թվականը կապահովի 8 մլն աշխատատեղ, ինչպես նաեւ բիզնեսին թույլ կտա տնտեսել մինչեւ 50 մլրդ ԱՄՆ-ի դոլար:

«ԵԱՏՄ-ի համատեղ թվային օրակարգի շնորհիվ մենք ունենք եզակի հնարավորություն՝ անվտանգ միջավայրում հինգ երկրներում փորձարկել ինովացիաներ, մշակել կոնսոլիդացված դիրքորոշում, այն պաշտպանել գլոբալ մակարդակում, ընդգրկվել միջտարածաշրջանային նախագծերում եւ, որ առանձնապես կարեւոր Է, ԵԱՏՄ-ում հարթակ ստեղծել մեր բիզնեսի աճի, ազնիվ մրցակցության եւ սեփական եվրասիական թվային ակտիվների կուտակման համար»,-ասել Է Տիգրան Սարգսյանը:

Նա հիշեցրել Է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի վերջին նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես եկավ թվային նախագծային գրասենյակը Աստանա տեղափոխելու նախաձեռնությամբ: «Դա մեր գրասենյակի աշխատանքը ինստիտուալացնելու եւ մեր օրակարգի առաջմղման գործիք ունենալու շանս Է: Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ նախաձեռնությունը»,-հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]