Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

ԳԱԱ-ում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով միջազգային գիտաժողով


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մայիսի 25-26-ին կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: Գիտաժողովին կմասնակցեն հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:

«Այս կարևոր իրադարձությունը մենք մեկ ընդհանուր շղթայի մեջ ենք դիտում: 1918 թվականի մայիսի 28-ին կյանքի կոչվեց անկախ հայկական պետականությունը: Մենք նորագույն դարաշրջանում առ այսօր ունենք պետականություն, որը վերականգնվելուց հետո արդեն 100 տարի անընդմեջ գոյություն ունի»,-ասաց նա:

Մելքոնյանը հույս հայտնեց, որ պետականությունը օրեցօր պիտի ամրապնդվի և դրա հիմքը դառնա Սփյուռքում ապրող հայերի տունդարձի ճանապարհը:

«2015 թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյակն ազգովի նշելուց հետո մտավախություն կար, որ մի այլ դարակազմիկ նշանակություն ունեցող իրադարձություն որպեսզին Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակն է, պիտի հավուր պատշաճի չնշվի: Բայց, բարեբախտաբար, այս միջոցառումները, որ արդեն մեկնարկել են և շարունակվելու են, փաստում են, որ մենք ազգովին պետականության զգացողություն ունեցող ժողովրդի ենք վերածվել և պետականության վրա դողում ենք պետականորեն»,-ասաց Մելքոնյանը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը նշեց, որ հարյուրամյակ միջոցառումների մեկնարկը սկսվել է Անթիլիասից Արամ վեհափառի հովանու ներքո: «Վեհափառը եռօրյա կոնֆերանսի բոլոր նիստերին մեկ առ մեկ մասնակցեց: Դրանից հետո այդ կոնֆերանսների շարքը շարունակվում է»,-հավելեց բանախոսը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ