Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուս աղջիկը դարձել Է Miss BRICS International առաջին մրցույթի հաղթողը

Ռուս աղջիկը դարձել Է Miss BRICS International առաջին մրցույթի հաղթողը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս Ելենա Վերվեկինան դարձել Է Miss BRICS International առաջին միջազգային մրցույթի հաղթողը, որը մայիսի 24-ին ավարտվել Է Նյու Դելիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է BRICS-ի Ռազմավարական նախագծերի միջազգային միավորման նախագահ Լարիսա Զելենցովան:

Մրցույթն սկսվել Է մայիսի 22-ին «BRICS Միավորում Բիզնես Համաժողով-2018» միջազգային հանդիպման շրջանակներում, որը բացվել Է մայիսի 21-ին: Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցել են Բրազիլիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Իրանի, Նեպալի, Նիգերիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուգանդայի, Ճապոնիայի ներկայացուցչուհիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]