1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջոն Մալքովիչը Էրքյուլ Պուարոյին կմարմնավորի Ագաթա Քրիստիի վեպի նոր Էկրանավորման մեջ. Variety

Ջոն Մալքովիչը Էրքյուլ Պուարոյին կմարմնավորի Ագաթա Քրիստիի վեպի նոր Էկրանավորման մեջ. Variety

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջոն Մալքովիչը խուզարկու Էրքյուլ Պուարոյին կմարմնավորի Ագաթա Քրիստիի (1890-1976 թթ.) «Սպանություններ՝ ըստ այբուբենի» վեպի նոր Էկրանավորման մեջ: Հեռուստաֆիլմը կդառնա Amazon ամերիկյան ստուդիայի եւ բրիտանական BBC-ի համատեղ նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:

Արդեն հայտնի Է, որ որպես կինոնկարի պրոդյուսեր հանդես կգա անգլիացի նշանավոր գրողի ծոռը՝ Ջեյմս Փրիչարդը, որն ավելի վաղ զբաղվել Է «Սպանություն Արեւելյան ճեպընթացում» ֆիլմի (2017 թ.) եւ «Մեղադրանքի վկան» (2016 թ.) մինի-սերիալի նկարահանումների կազմակերպմամբ: Ժապավենի ռեժիսորը կդառնա Ալեքս Գաբասին: Նկարահանումները կսկսվեն ընթացիկ տարվա հունիսին: «Սպանություններ՝ ըստ այբուբենի» վեպն Ագաթա Քրիստին գրել Է 1936 թվականին, այն համարվում Է նրա ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը:

Դրա առանձնահատկությունն այն անձի փոխվելն Է, որի անունից ներկայացվում Է պատմությունը: Գիրքն Էկրանավորվել Է երկու անգամ: 1965 թվականին Էրքյուլ Պուարոյի դերակատարը եղել Է ամերիկացի դերասան Թոնի Ռենդալը, իսկ 1992 թվականին Էպիզոդը նկարահանվել Է բրիտանական հեռուստասերիալի համար՝ գլխավոր դերում Դեւիդ Սուշեի մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]