Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Մուկուչյանը ռեյտինգային ընտրակարգը վերացնելը քաղաքական ուժերի քննարկելու հարցն է համարում

Տիգրան Մուկուչյանը ռեյտինգային ընտրակարգը վերացնելը քաղաքական ուժերի 
քննարկելու հարցն է համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում մեկնաբանել Ընտրական օրենսգրքից ռեյտինգային  ընտրակարգը հանելու մասին քննարկումները` նշելով, որ դա քաղաքական հարց է: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին քննարկումներին` Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ այդ հարցը պետք է քննարկեն և  որոշում ընդունեն քաղաքական ուժերը:

«Այստեղ որոշողը քաղաքական ուժերն են: Իրենք պետք է որոշեն, թե ինչպիսի ընտրակարգ են պատկերացնում կամ ինչ ընտրակարգ պետք է գործի Հայաստանի Հանրապետությունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մուկուչյանը:

Նա հրաժարվեց իր կարծիքը հայտնել ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ` ընդգծելով, որ ինքը հանդես է գալիս որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և նախընտրում է իր կարծիքը չբարձրաձայնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]