Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը նախարարության երկու առաջնահերթություններից մեկն է

Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը նախարարության երկու 
առաջնահերթություններից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցն իրենց գերատեսչության առաջնային խնդիրներից է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Թորոսյանը նշեց, որ այս հարցին լուծում կարող են տալ մեկ-երկու ամսվա մեջ:

«Շատ կրիտիկական հարց է, մենք ունենք առաջնային օղակի բժիշկներ, որոնց աշխատավարձերը շատ ցածր են.  պոլիկլինիկական անձնակազմի մասով է խոսքը: Հիմա մտքեր կբարձրաձայնեմ, խնդրում եմ դրանք չընդունեք որպես վերջնական լուծումներ: Քննարկվում է, որ բուժաշխատողներին էլ տրամադրվի սոցիալական փաթեթ՝ որպես հավելյալ պետական երաշխիք, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացման հարցը։ Մենք այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ կհավաքվեն բոլոր անարդյունավետ ծախսված փողերը: Դա կլինի մեկ-երկու ամսվա մեջ»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ ծրագիր առ ծրագիր ուսումնասիրում են՝ հասկանալու համար, թե այդ ներկայացված գումարները իրոք ծախսվում են, թե նկարվում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]