Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի.Արմեն Սարգսյան

Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան 
համակարգն ավելի կայուն կլինի.Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի: Այս մասին ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝  անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետք է «սուպերվարչապետության» լիազորություններ նվազեցվեն:

«Երբ ժամանակին ինձ առաջարկվեց հանրապետության նախագահի թեկնածու լինել, ես Սահմանադրությունը մանրամասն ուսումանսիրել էի, հետևաբար, գիտակցելով իմ լիազորությունները, ընդունել եմ առաջարկը: Հարցի հետ կապված կարող եմ ասել, որ ցանկացած երկրում, երբ խոսում են երկրի  կայունության,  երկրի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին, ապա մի քանի հիմնարար հիմնախնդիրներ պետք է հաշվի առնել: Դրանցից մեկը իշխանության հավասար բաշխումն է տարբեր կառույցների միջև՝ տվյալ դեպքում Ազգային ժողով, կառավարություն, նախագահ: Որքան լիազորությունները հավասար, Սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, այնքան համակարգը կայուն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը կարևորեց նաև հասարակական կառույցներին ստուգելու, հետևելու բողոքելու նաև շտկելու հնարավորություն տալը: Ըստ նրա, եթե հնարավոր լինի այս բոլորը ժամանակին իրականացնել  այսինքն՝ ունենալ իրավիճակ, որտեղ իշխանությունը հավասարաչափ բաշխելով, կառույցներն աշխատում են ի նպաստ երկրի, եթե քաղաքացիություն հասկացությունը դառնա մշտական մշակույթ յուրքանչյուր քաղաքացու համար, ապա վստահ կարելի է լինել, որ մեր պետականությունն ամուր է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]