Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երեխայի հետ՝ երեխա, պատանու հետ` պատանի. Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է շփման իր մոտեցումների մասին

Երեխայի հետ՝ երեխա, պատանու հետ` պատանի. Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է շփման իր մոտեցումների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահը հասարակության տարբեր շերտերի հետ շփման ժամանակ պետք է տարբեր մոտեցում ցուցաբերի: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ՝անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե երեխաներին պաղպաղակ հյուրասիրելու միջոցառումը մեծ արձագանք է ստացել:

 «Հանրապետության նախագահը երեխաների հետ պետք է իրեն երեխա զգա, պատանիների հետ՝ պատանի, եթե կարիք իրենց հետ պետք է խոսի ու պարի: Մեծերի հետ իրեն պետք է պահի որպես մեծ, զինվորի հետ, որպես զինվոր: Բայց չգիտեմ, թե նախագահն ինչպես պետք է պահի լրագրողների հետ…(ժպտում է): Երևի, պետք է պահի ազատ ու ազնիվ ու հարցերին պատասխանի: Երբ նախագահ չլինեմ, կարող եմ ասել ինչ ուզում եք, հիմա պետք է ասեմ այն, ինչ ճիշտ է, նախագահի լիազորությունների և էության մեջ է մտնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը:

Մայիսի 18-ին ՀՀ նախագահի նստավայրը լի էր երեխաների երգ ու ծիծաղով, պաղպաղակով ու կոնֆետներով: Օրեր առաջ Արմեն Սարգսյանին դրսում պատահմամբ հանդիպած փոքրիկները նախագահի հրավերով եկել էին խոստացված պաղպաղակի հետևից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]