Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով

ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների 
անձերով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարվա ընթացքում բավականին արդյունավետ աշխատանք է տարվել ստվերի դեմ պայքարում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, սակայն, թե չի կարող պնդել, որ այդ պայքարը եղել է ամբողջական: «Ստվերի դեմ պայքարը ամենօրյա խնդիր է բոլոր երկրներում, այն մշտական հսկողության առարկա է: Բայց ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, այո, բավականին արդյունավետ աշխատանք եղել է: Նոր իրողություններից հետո ստվերի դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ է իրականացվելու, ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել: Ըստ էության, վարչապետը հենց դա էր ասում, որ ավելի արդյունավետ կարելի է պայքարել ստվերի դեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը:

Երբ լրագրողները խնդրեցին ներկայացնել ընկերությունների կամ գործարարների անուններ, որոնք ստվերային դաշտում են գործում, Դավիթ Անանյանը նշեց, որ ՊԵԿ-ն անուններով որևէ տեղեկատվություն չի ներկայացնում, այլ հարկ վճարողների հաշվառման համարներով, բայց այս պահին, երբ ընդամենը 6 օր է՝ ղեկավարում է կառույցը, չի կարող: «Խոստանում եմ, ինչպես ըստ սահմանված ավանդույթի դա լինում է 100-րդ օրը, ավելի հիմնավոր տեղեկատվություն ներկայացնել հանրությանը ձեր միջոցով»,-ավելացրեց պաշտոնյան:

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ գործարարներն այս օրերին դրական տեղաշարժ են նկատում սահմանային անցակետերում մաքսազերծումների առումով՝ Դավիթ Անանյանն ասաց. «Մենք անձանց հետ չպետք է կապենք որևէ դրական տեղաշարժ: Վարչապետի հայտարարության հիման վրա դրական տեղաշարժեր եղան, բայց մենք չպետք է դա կապենք ՊԵԿ-ի նախագահի կամ վարչապետի անձի հետ: Մեր նպատակը համակարգային փոփոխություններ իրականացնելն է, որ անձանց փոխարինման պարագայում էլ համակարգերը գործեն: Մենք այդ համակարգային փոփոխություններով պետք է զբաղված լինենք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]