Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի հավաքականի նորեկ Էդգար Բաբայանը տպավորված է Հայաստանի թիմով

Ֆուտբոլի հավաքականի նորեկ Էդգար Բաբայանը տպավորված է Հայաստանի թիմով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ, Դանիայի «Հոբրո» ակումբի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը լավ տպավորություններ ունի ազգային թիմից առաջին մարզումից հետո:

«Ամեն ինչ լավ ստացվեց, մարզումը բարձր մակարդակով անցկացրեցինք: Հրաշալի ֆուտբոլիստներ կան: Լավ տպավորություն ստացա: Սա առաջին մարզումն էր Վարդան Մինասյանի հետ և ես շատ լավ տպավորություն ունեմ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բաբայանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։

ՌԴ առաջնությունում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն և Խորեն Բայրամյանը չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: Այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում և կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:  Ազգային հավաքականին վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը և Արթուր Սարկիսովը: Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում: Չալըշըրը ժամանելու է մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին և Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]