1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանությունը պարզում է առևանգված երեխայի հայտնաբերման ուղղությամբ ծառայողների գործողությունների օրինաչափությունը

Ոստիկանությունը պարզում է առևանգված երեխայի հայտնաբերման ուղղությամբ 
ծառայողների գործողությունների օրինաչափությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառմանը, ըստ որի, երեխայի առևանգման դեպքը ոստիկանությունն անուշադրության է մատնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեխայի մոր՝ ոստիկանության ծառայողների անգործության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրած դիմումը վերահասցեագրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ լ ուսումնասիրություն է իրականացվում ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափության վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ նշված է. «Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է երեխայի առևանգման դեպքի մասին, որը, նրա պնդմամբ, ոստիկանությունն անուշադրության է մատնել։

Պարզաբանենք, որ այս տարվա մայիսի 5-ին, ժամը 16.20-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացուհուց, որ իր նախկին ամուսինը Հյուսիսային պողոտայից գողացել է իր երեխային։ Ժամը 18.50-ին, քաղաքացուհի Մ.Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայից անհայտ անձն առևանգել է 2015 թ. ծնված իր թոռանը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռք են բերվել փաստեր, որոնք վկայում են անհայտ անձի կողմից անչափահասին առանց վերջինիս դաստիարակությունն ու խնամքն իրականացնող մոր և տատի համաձայնության, նրանցից բաժանելու մասին։
14.05.2018 թ. նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ուղարկվել է Կենտրոնականի քննչական բաժին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում հրահանգավորվել է ոստիկանության բոլոր համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ անչափահասին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք մինչ օրս շարունակվում են։

Անչափահասին հայտնաբերելու նպատակով ոստիկանության ծառայողները բազմիցս այցելել են անչափահասի հոր և նրա հարազատների բնակարաններ, սակայն երեխան չի հայտնաբերվել։

Անչափահասի մոր՝ ոստիկանության ծառայողների անգործության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրած դիմումը 14.05.2018 թ. վերահասցեագրել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ այս պահին էլ ուսումնասիրություն է իրականացվում ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափության վերաբերյալ»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]