Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ չեն. Տիգրան Բարսեղյան

Առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ չեն. Տիգրան Բարսեղյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցները՝ Մալթան և Մոլդովան, ավելի ուժեղ չեն Հայաստանի թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: «Մարզավիճակս բավարար է: Վերջին երեք խաղերում ակումբիս կազմում գոլի հեղինակ եմ դարձել և հույս ունեմ, որ կկարողանամ ազգիս օգնեմ՝ իմ լավ խաղով, գոլերով: Թիմի նորեկներին չեմ ճանաչում, չեմ հետևել նրանց: Առաջին մարզումից տպավորված եմ, բայց շատ շուտ է ինչ որ բան ասել: Սա իմ առաջին մարզումն էր Մինասյանի գլխավորությամբ  և շատ հետաքրքիր ստացվեց: Առաջիկա մրցակիցները մեզնից ուժեղ չեն»,-ասաց Բարսեղյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]