Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով

Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս պահին սպառման համար Իրանից գազ գնելու համար բանակցությունների չի վարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Նման բանակցություններ այս պահին չենք վարում, որովհետև դա շատ բարդ գործընթաց է պահանջում,  և մենք պետք է ամբողջությամբ հասկանանք իրավիճակը, որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գրիգորյանը:

Միևնույն ժամանակ, նախարարը շեշտեց, որ հնարավոր տարբերակներ, իհարկե, կան ու նաև այդ հարցը պետք է քննարկեն:

Արթուր Գրիգորյանը նաև նշեց, որ Իրանի հետ այս պահին բանակցությունների մեջ են, որպեսզի կարողանան էլեկտրաէներգիա-գազ փոխանակման եղած մակարդակը պահպանել ու ավելի բարելավել պայմանները:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ