Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Նախարար Գրիգորյանն ու դեսպան Դել Մոնակոն քննարկել են էներգետիկայի բնագավառում հայ-իտալական համագործակցության հարցեր


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-իտալական համագործակցության զարգացման, ընդլայնման և ոլորտի առաջխաղացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության կողմից «Երևանի ՋԷԿ» -ի 2-րդ էներգաբլոկի կառուցման ծրագրին: Նախարար Գրիգորյանը հույս է հայտնել, որ էներգաբլոկի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում:

Դեսպան Դել Մոնակոն նշել է, որ Իտալիան հարուստ փորձ ունի վերականգնվող էներգետիկայի բնագավառում և հավելել, որ մտադրություն կա համագործակցելու մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխշահավետ գործակցության եզրեր գտնել տնտեսական հարաբերությունները առավել խորացնելու նպատակով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ