Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Հայաստանի գրեթե բոլոր բժշկական լաբորատորիաները հնարավոր է ունենան իրենց կատարած հետազոտությունները ստուգելու համակարգ


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հնարավոր է ներդնի ռեֆերենս լաբորատորիաների համակարգ: Արդյունքում Հայաստանում գործող գրեթե բոլոր լաբորատորիաները կունենան իրենց կատարած հետազոտությունների ստուգման մի քանի աստիճանի համակարգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարար Արսեն Թորոսյանն այս մասին ասաց ֆեյսբուքյան  ուղիղ հեռարձակմամբ:

«Մենք հիմա մտածում ենք ռեֆերենս լաբորատորիաների համակարգ ներդնելու մասին: Երբ պետությունը վստահ կլինի, որ ցանկացած լաբորատորիայում կատարված հետազոտություն հավաստի է, ապա այլ հիմնարկ դիմելիս այն ևս կհամարվի հավաստի: Դա կնվազեցնի հետազոտությունների անհարկի կրկնումը»,-ասաց Թորոսյանը

Նրա խոսքով՝ միշտ կա հետազոտությունների հնության հարցը, ինչը որոշում է բժիշկը:

Նախարարի բերած օրինակի համաձայն՝ եթե մարդն այսօր հանձնի արյան հետազոտություն, սակայն հաջորդ օրն ինչ-որ շտապ դեպքով հայտնվի հիվանդանոցում, ապա միշտ չէ, որ իր երեկվա հետազոտությունն ուժի մեջ կլինի: Նախարարության խնդիրը ահարկի հետազոտություններից խուսափելն է:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ