1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քննչական կոմիտեն պարզել է  լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Քննչական կոմիտեն պարզել է  լրագրողի մասնագիտական գործունեությանը 
խոչընդոտած անձանց ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. մայիսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել 2018թ. ապրիլի 20-ին Երևան քաղաքի Արմենակյան-Մյասնիկյան փողոցների հատման մոտակայքում  «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։

Թ.Ենոքյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նորք-Մարաշ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել են  փողոցը, իսկ մեկ այլ խումբ բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Իրեն տեսնելով՝ երկու անձ՝ արական և իգական սեռի, բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ հարվածել տեսախցիկին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունը։

Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են: Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]