1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ զինված ուժերի մարզիկները մեդալներ են նվաճել ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում

ՀՀ զինված ուժերի մարզիկները մեդալներ են նվաճել ըմբշամարտի զինվորականների 
աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մայիսի 14-ից 20-ը մասնակցել է Մոսկվայում կայացած ըմբշամարտի զինվորականների աշխարհի 33-րդ առաջնությանը, որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջնությանը, որին մասնակցել են նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, հրավիրված էին 22 պետությունների 153 մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էր 9 մարզիկ: Թիմի մարզիչն էր ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ երիտասարդական թիմի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե (Ռուդիկ Մկրտչյան, 55 կգ քաշային կարգ), 1 արծաթե (Ասլան Պողոսյան, 67 կգ քաշային կարգ) և 3 բրոնզե մեդալներ (Արարատ Մանուչարյան. 60կգ քաշային կարգ, Արմեն Հակոբյան, 72կգ քաշային կարգ, Էդուարդ Սարգսյան` 82կգ քաշային կարգ): 

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված 1-ին միջազգային կարգի մրցավար Գուրգեն Սահակյանն արժանացել է մրցաշարի լավագույն մրցավարի կոչմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]