Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

ԿԺԴՀ-ի միջուկային զինափորձարանը կարող Է ապամոնտաժվել մայիսի 24-ին. Yonhap


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի Փունգերի միջուկային զինափորձարանի ապամոնտաժումը կարող Է իրականացվել մայիսի 24-ին: Ինչպես մայիսի 23-ին հայտնել Է Yonhap գործակալությունը, այս տեղեկություններն ստացվել են ԿԺԴՀ-ում գտնվող հարավկորեացի լրագրողներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԿԺԴՀ-ի իշխանությունների ներկայացուցիչը Վոնսանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել Է, որ ապամոնտաժումը կարող Է տեղի ունենալ արդեն մայիսի 24-ին, եթե եղանակային պայմանները թույլ տան»,-նշում Է գործակալությունը: Միեւնույն ժամանակ զինափորձարանի վերացման արարողության ստույգ ամսաթիվն ու ժամանակը լրագրողներին չի հայտարարվել:

Գործակալությունը նաեւ հայտնել Է, որ թղթակիցները դուրս են եկել Վոնսանի հյուրանոցից եւ ավտոբուսով ուղեւորվել կայարան, որտեղից գնացքը նրանց պետք Է հասցնի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փունգերի շրջան: Երկու կետերի միջեւ տարածությունը կազմում Է 415 կիլոմետր, սակայն երկաթուղու վիճակը գնացքներին թույլ չի տալիս ժամում 35 կիլոմետրից արագ շարժվել:

Այսպիսով՝ ճանապարհի վրա կծախսվի ոչ պակաս քան 12 ժամ: Տեղ հասնելուց հետո թղթակիցները կնստեն ավտոմեքենաներ ու եւս 21 կիլոմետր կանցնեն մինչեւ միջուկային զինափորձարան, ինչից հետո նրանց հարկ կլինի մի քանի կիլոմետր անցնել ոտքով: Միջուկային զինափորձարանը փակելու եւ համապատասխան հանրային արարողությունն անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք Էր բերվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ ապրիլի 27-ին կայացած բանակցություններում:

ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարությունը մայիսի 12-ին հայտարարել Էր, որ փակման հանրային արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ից մինչեւ 25-ն ընկած ժամանակահատված: Ամսաթվի որոշումը կախված կլինի եղանակային պայմաններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ