Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԳ նախարարը մեկնել է Ֆրանսիա

ԿԳ նախարարը մեկնել է Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության հրավերով մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու 2018 թվականի մայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10–րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին:

Նախարարական գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների շուրջ 100 պատվիրակներ, կրթության և գիտության նախարարներ: Կրթության ոլորտի պատասխանատուները քննարկելու են Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարձրագույն կրթության զարգացմանն ուղղված նոր քաղաքականության մշակմանը, մասնավորապես ուսանողների շարժունությանը, փոխանակման ծրագրերին, կրթության և գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին և ինտեգրացիոն զարգացումներին վերաբերող հարցեր:

Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է փարիզյան կոմյունիկեի և Բոլոնիայի քաղաքականության 5-րդ համաժողովի հռչակագրի ընդունումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]