Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան դառնում Է Եվրոպայի «կոկաինի մայրաքաղաքը». ՆԳՆ

Մեծ Բրիտանիան դառնում Է Եվրոպայի «կոկաինի մայրաքաղաքը». ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան արագորեն դառնում Է Եվրոպայում կոկաինի հիմնական սպառողներից մեկը: Այդ մասին հայտարարել Է երկրի ներքին գործերի նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Բեն Ուոլեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նրա կարծիքով՝ հաղորդակցական տեխնոլոգիաները բազմաթիվ նոր հնարավորություններ են բացել թմրանյութերի առեւտրականների համար. նրանք ստացել են շփման անվտանգ միջավայր եւ կարող են, ինչպես երբեք, արագորեն կապեր հաստատել: Ծածկագրման տեխնոլոգիաների տարածումը թմրանյութերի առեւտրականներին թույլ Է տալիս ձերբազատվել դեպի գնորդ տանող ճանապարհի միջանկյալ փուլերից: «Այսօր երիտասարդները կարող են թմրանյութեր պատվիրել, իսկ ալբանական, սերբական կամ նույնիսկ տեղական բանդաները հնարավորություն ունեն մեծ քանակությամբ թմրանյութեր հասցնել հենց տներ»,-ասում Է փոխնախարարը:

«Միաժամանակ Մեծ Բրիտանիան արագորեն դառնում Է Եվրոպայում կոկաինի խոշորագույն սպառողը, այսինքն՝ սպառողների կողմից գոյություն ունի բարձր պահանջարկ»,-հավելել Է քաղաքական գործիչը: Մեծ Բրիտանիայում իրոք քիչ չԷ կոկաինի օգտագործումը: Ինչպես ասված Է Թմրանյութերի եւ թմրակախվածության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի անցյալ տարվա ուսումնասիրության մեջ, անգլիական Բրիստոլը Եվրոպայում վեցերորդ տեղն Է գրավում թմրանյութի օգտագործման ցուցանիշով. այս քաղաքում ամեն օր հազար մարդու հաշվով օգտագործվում Է 754,7 միլիգրամ կոկաին: Լոնդոնը կայուն կերպով տեղ Է զբաղեցնում եվրոպական այն քաղաքների քառյակում, որոնք կոկաինի առավել բարձր սպառում ունեն, հատկապես հանգստյան օրերին:

Հակավարկանիշի առաջին տեղում Բարսելոնան Է. վերին հինգ հորիզոնականներից երեքն զբաղեցնում են Շվեյցարիայի քաղաքները: ՄԱԿ-ի՝ թմրանյութերի եւ հանցավորության հարցերով զբաղվող վարչության վիճակագրության համաձայն, Անգլիայի եւ Ուելսի չափահաս բնակչության մոտավորապես 2,25 տոկոսը կոկաին Է օգտագործում: Շոտլանդիայում այս թիվը փոքր-ինչ բարձր Է՝ 2,5 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]