Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գառնիկ Մկրտչյանը Փաշինյանին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

Գառնիկ Մկրտչյանը Փաշինյանին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված 
միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանըԱյս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացմանն ու գաղափարների տարածմանը

Հյուրերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որոնք տեղի են ունենալու Հայաստանում՝ հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում: Նշվել է, որ միջոցառումներին մասնակցելու նպատակով հայրենիք է ժամանելու միության տարբեր երկրներում տեղակայված մասնաճյուղերը ներկայացնող 1200 սկաուտ: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին հրավիրել է մասնակցելու 100-ամյակի գլխավոր միջոցառմանը: Հրավերը սիրով ընդունվել է


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]