Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանադայում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են

Կանադայում Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված 
միջոցառումները մեկնարկել են

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մայիսի 13-ին և 18-ին մեկնարկեցին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին այդ երկու քաղաքների հայ համայնքային ավանդական կազմակերպություններն ու կուսակցությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառումներում ելույթներով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Դեսպան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ Առաջին Հանրապետության ձևավորմանը` ընդգծելով, որ այդ իրադարձությունն ամբողջ հայության համար մի բացառիկ երևույթ էր, որին հայ ազգը սպասել ու որի մասին երազել էր մի քանի հարյուր տարի: «Հարյուր տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը և աշխարհի քարտեզում իր ուրույն տեղը զբաղեցրեց հայոց պետությունը», - նշեց ՀՀ դեսպանը:

Միջոցառումների շրջանակներում բանախոսությամբ հանդես եկավ նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով իր ելույթում բովանդակալից ներկայացրեց Առաջին Հանրպետության ստեղծման և գործունեության պատմությունը, դերը ժամանակակից հայոց պետականության կառուցման գործում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]