1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի հետ իր կապի մասին

«Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ 
«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի հետ իր կապի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին անդրադարձել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության հետ իր ենթադրյալ բիզնես կապերի վերաբերյալ հարցին: «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը հարց է հնչել այն մասին, թե Ամուլսարի հետ կապված մտահոգությունները մեծ են, որովհետև Արմեն Սարգսյանի անունն է շրջանառվում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության հետ:

«Թող ձեզնից որևէ մեկը գտնի փաստ, որ ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ 1 դոլարի շահ ունի կամ ունեցել է Ամուլսարից: Նույն «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի փաստաթղթերը կարող եք նայել, այն կանադական ընկերություն է, բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, այսինքն՝ ոչինչ չես կարող թաքցնել: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ տնօրենների խորհրդի կազմում ընդամենը մի քանի ամիս: Դա հինգ տարի առաջ է եղել, և այն ժամանակ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և Հայաստանի կառավարության միջև մեծ լարում կար, որը կարող էր հանգել մեծ դատական պրոցեսի: Ես անվճար եղել եմ տնօրենների խորհրդի անդամ, ինձ տրամադրել են բոլոր փաստաթղթերը, իմ կարծիքը հայտնել եմ տնօրենների խորհրդի նախագահին, դրանից հետո հրաժարվել եմ, դուրս եմ եկել, վերջ, վերջակետ… Թե ինչ եմ ասել խորհրդի նախագահին, չեմ կարող հայտնել: Ընկերությունից իմ դուրս գալուց հետո փոփոխություններ են եղել, և ես չեմ ուզում մեկնաբանել, դրանից հետո ես այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ նախագահը:

Հարցին, թե ինչպես բոլոր հանքերի դեպքում, Ամուլսարի պարագայո՞ւմ էլ նույն վերաբեմունքն ունի, Արմեն Սարգսյանը նշեց, որ ավելի ուշադիր է լինելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]