1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ

Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների 
ինտերվենցիոն միջամտություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Անգիոգրաֆիայի բաժանմունքում առաջին անգամ տեղի մասնագետները մայիսի 16-18-ը իրականացրել են ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀ առողջապահության նախարարության նպատակային աշխատանքների և Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի հայազգի անոթային վիրաբույժ Արա Ուղուրլյանի աջակցության շնորհիվ՝ ընդհանուր առմամբ, երեք անգամ նման միջամտություններ են կատարվել Արցախում: Սակայն նախորդ դեպքերում դրանք իրականացվել են Արա Ուղուրլյանի կողմից՝ տեղի մասնագետների մասնակցությամբ, իսկ արդեն այս անգամ բոլոր աշխատանքները կատարել են արցախցի բժիշկները՝ սփյուռքահայ անոթաբանի անմիջական հսկողությամբ: 

Մասնագետները նախապես անցկացրել են ավելի քան 31 հիվանդի խորհրդատվություն, որոնցից ընտրել են վիրահատության կարիք ունեցողներին և արդյունքում կատարվել է 16 վիրահատություն: Վիրահատական միջամտությունները իրականացվել են պետական պատվերի շրջանակներում, իսկ ստենտերը և մյուս անհրաժեշտ պարագաները տրամադրվել են բարեգործական հիմունքներով՝ անոթային վիրաբույժի կողմից:

Արա Ուղուրլյանը նշել է, որ իր նպատակը արցախցի գործընկերներին անոթաբանության բնագավառում փորձի փոխանակումն է՝ շեշտելով, որ այս նախադեպն Արցախում ինքնուրույն վիրահատություններ իրականացնելու լավ սկիզբ կդառնա: 

Անգիոգրաֆիկ բաժանմունքի բժիշկներն ընդգծել են, որ արդեն լուծված է ստորին վերջույթների զարկերակների ինվազիվ միջամտությունների կատարման խնդիրը: Նրանք կարևորել են հիվանդների ճիշտ ախտորոշումը՝ պարզելու համար, թե որ հիվանդին է անհրաժեշտ ինտերվենցիոն կամ բաց վիրահատությունների միջամտություն, և որին՝ դեղորայքային բուժում: 

Անգիոգրաֆիկ կենտրոնի ներդրումը կարևորագույն քայլ էր Արցախի առողջապահության ոլորտում: Կենտրոնում տեղադրված գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքի միջոցով են կատարվում սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվում ու բուժվում անոթային խնդիրներ ունեցողները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]