Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը

Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի 
վիրահատության հարցը

ԵՐԵՎԱՆ 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998 թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանի առողջական վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Քննարկում ենք հետագայում վիրահատության ենթարկելու անհրաժեշտության հարցը»,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Շամխալ Պետրոսյանը  վիրավորումը ստացել է որովայնի շրջանում մայիսի 13-ի գիշերը, ինչից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Վիճակը կայունանալուց հետո մայիսի 15-ին տեղափոխվել է կենտրոնական զինվորական  հոսպիտալ:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]