Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու գործընթացը կտեւի շուրջ մեկ տարի

 ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու գործընթացը կտեւի շուրջ մեկ տարի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) Ուկրաինայի դուրս գալը քաղաքակիրթ մոտեցման դեպքում կարող Է տեւել շուրջ մեկ տարի: Այս կարծիքը, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալու գործընթաց սկսելու մտադրության վերաբերյալ Կիեւի արած հայտարարությանը, ապա այդ գործընթացը քաղաքակիրթ մոտեցման դեպքում կպահանջի որոշակի ժամանակ: Խոսքը մոտավորապես մեկ տարվա մասին Է»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ այդ կապակցությամբ արած հայտարարությունը դիտարկում ենք որպես հերթական ցուցադրական ակցիա՝ ուղղված այն բանին, որ տպավորություն գործի իր արեւմտյան հովանավորների վրա»,-նշել Է Զախարովան, հավելելով, որ «Կիեւի այդ քաղաքականացված գործողություններից տուժում են Ուկրաինայի հասարակ քաղաքացիները»:

Մայիսի 19-ին Պորոշենկոն հայտնել Էր, որ հրամանագիր Է ստորագրել ԱՊՀ-ի բոլոր կանոնադրական մարմիններից Ուկրաինայի բոլոր ներկայացուցիչներին հետ կանչելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]