Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Որսի համար ծովարծվի եւ աղվեսի գոտեմարտը հայտնվել Է տեսանյութում

Որսի համար ծովարծվի եւ աղվեսի գոտեմարտը հայտնվել Է տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բնախույզ-լուսանկարիչ Քեւին Էբիին հաջողվել Է նկարահանել ճերմակագլուխ ծովարծվին, որը երիտասարդ աղվեսից խլում Է ճագարին, տեսահոլովակը հրապարակել Է Fox News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ինչպես Է թռչունը ճանկում որսը, որն ատամներով բռնած տանում Էր աղվեսը, ինչից հետո ախոյանները բարձրանում են շուրջ վեց մետր: Ութ վայրկյան տեւած պայքարից հետո աղվեսը թուլացնում Է բռնվածքը եւ ընկնում գետին, իսկ ծովարծիվը թռչում Է ճագարով:

Լուսանկարիչը նշել Է, որ աղվեսն անվնաս Է մնացել թռիչքից հետո: «Ես մի քանի լուսանկար արեցի նրա անկումից հետո եւ ոչ մի կարգի վնասվածքներ չգտա»,- ասում Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]