Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք. Սամբոյի ֆեդերացիայի նախագահ  

Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք. 
Սամբոյի ֆեդերացիայի նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան դժգոհ չէ Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը. «Վստահ եմ, որ մեդալների քանակը և գույնն այլ կլինեին, եթե չլիներ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի անժամանակ մահը: Լիահույս եմ, որ աշխարհի առաջնություններում մենք կկարողանանք ավելի շատ ոսկե մեդալներ նվաճել, քանի սամբոն ֆիզիկապես, հոգեպես և կազմակերպչական տեսանկյունից պատրաստ է: Սամբոն միշտ էլ իր մեդալների քանակով լավագույն եռյակում է եղել: Մենք Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

Ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Ասլանյանը  առանձնակի նշեց Վաչիկ Վարդանյանի երրորդ տեղի համար գոտեմարտը, ինչպես նաև Արսեն Ղազարյանին, ում քաշային կարգում (74 կգ) ուժեղ սամբիստներ կային:

Սամբիստներն արդեն սկսել են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Այն կկայանա նոյեմբերի 8-12 Ռումինիայում: Հավաքական թիմի կազմը դեռևս հայտնի չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]