Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մայրը որդու հսկայական խալը պատճենել Է իր դեմքի վրա, որպեսզի ոգեպնդի նրան

Մայրը որդու հսկայական խալը պատճենել Է իր դեմքի վրա, որպեսզի ոգեպնդի նրան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Կասերես քաղաքի բնակչուհիներից մեկը խնդրել Է իր դեմքի վրա նույնպիսի հսկայական խալ նկարել, ինչպիսին ունի իր երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent-ը:

Խալը տարածվում Էր մեկ տարեկան Էնզո Սեստարիի ճակատի մեծ մասի, աջ այտի եւ քթի վրա: Նրա մայրը՝ 26-ամյա Կարոլինա Ժիրադելին, ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ մարդիկ հաճախակի են իր որդուն նայում խղճահարությամբ, արհամարհանքով եւ զզվանքով:

Չնայած դրան, նա եւ իր ամուսինը մշտապես աշխատել են ցույց տալ, որ իրենց երեխան նորմալ տղա Է, որին պակաս չեն սիրում, քան մյուս երեխաներին: Որդու վիճակում հայտնվելու համար կինը դիմել Է ծանոթներից մեկին, որը մասնագիտորեն զբաղվում Է դիմահարդարմամբ, եւ նրան խնդրել նույնպիսի խալ պատճենել սեփական դեմքի վրա: Դրանից հետո նա եկել Է տուն, լուսանկարվել Է որդու հետ, իսկ հետո ուղեւորվել աշխատանքի:

«Ոմանք ինձ նայում Էին դեմքի տարբեր արտահայտություններով, բայց ես միանգամայն հանգիստ Էի, որովհետեւ ինձ մայր Էի զգում, որն աշխարհում բոլորից շատ Է հպարտանում Է իր զավակով»,-ասում Է Ժիրալդելին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]