Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում երկրի պաշտպանունակությունը զարգացնելու թույլտվության չեն սպասում

Իրանում երկրի պաշտպանունակությունը զարգացնելու թույլտվության չեն սպասում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերին հարկավոր չԷ որեւԷ մեկի թույլտվությունը երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին՝ ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստի ընթացքում:

«Ես՝ որպես զինված ուժերի ներկայացուցիչ, Իրանի ժողովրդի ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարում եմ, որ զինված ուժերն այսօրվա դրությամբ, փառք Ալլահին, ռազմական եւ մարտական պատրաստվածության գագաթնակետին են եւ որեւիցե մեկի թույլտվությանը կամ ժպիտին չեն սպասում երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար»,- նրա խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:

Բաքերիի հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն 12 պայման Է առաջադրել, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ը պատրաստ Է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել: Մասնավորապես, պետքարտուղարը հայտնել Է, որ ԱՄՆ-ը «աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրի Թեհրանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի իր միջուկային ու հրթիռային ծրագրից, դադարեցնի «ահաբեկչությանն աջակցելը» տարածաշրջանում եւ իր ուժերը դուրս բերի Սիրիայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]