Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ Է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին

Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ Է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ եվրախորհրդարանականներ, որոնք մայիսի 22-ին մասնակցել են Մարկ Ցուկերբերգի մասնակցությամբ կայացած ունկնդրումներին, հիասթափվել են նրա պատասխաններից՝ կարծիք հայտնելով, որ Facebook-ի ղեկավարը չի կարողացել իրենց համոզել սոցցանցի գործունեությունը փոխելու ընկերության ձգտման եւ հնարավորությունների հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրախորհրդարանում խորհրդարանական խմբակցութունների ղեկավարների հետ Ցուկերբերգի հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 22-ին: Հանդիպման ընթացքում Facebook-ի ղեկավարը փորձել Է պատգամավորներին հանգստացնել օգտատերերի անձնական տվյալների ապահովության հարցում՝ հայտարարելով, որ ընկերությունն արդեն ոչ հուսալի հավելվածների մաղման միջոցներ Է ձեռնարկել, փոխել Է խնդրահարույց կոնտենտի հակազդման համակարգը եւ ստեղծում Է գաղտնիության ապահովման նոր գործիքներ:

«Այն, ինչ այսօր ներկայացրեց Ցուկերբերգը, առանձնապես համոզիչ չԷր»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել Է Եվրախորհրդարանում «Եվրոպայի ժողովրդական կուսակցության»՝ ամենաազդեցիկ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը: «Նա չկարողացավ երաշխավորել, որ Cambridge Analytica-ի հերթական սկանդալը մոտ ժամանակներս չի կրկնվի»,- կարծում Է եվրապատգամավորը: Վեբերը նաեւ նշել Է, որ Ցուկերբերգը չպատասխանեց առաջադրված բոլոր հարցերին:

Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցությունը նույնպես նշել Է, որ Ցուկերբերգը գերադասել Է խուսափել որոշ անհարմար հարցերից: Հանուն Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինքի խմբակցության տարածած հայտարարության մեջ ասված Է, որ «Ցուկերբերգի պատասխաններն ադեկվատ չԷին, իսկ Facebook-ի օգտատերերը, որոնց տվյալներն օգտագործվել են ոչ պատշաճ կերպով, փոխհատուցում ստանալու իրավունք ունեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]