1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանը ջազ է լսում» համերգային ծրագիրը նվիրվեց մայրաքաղաքի 2800-ամյակին

«Երևանը ջազ է լսում» համերգային ծրագիրը նվիրվեց մայրաքաղաքի 2800-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ջազ նվագախումբը, նորաստեղծ ջազ բենդերը և անհատ կատարողները ելույթ ունեցան Երևանի 2800-ամյակին նվիրված գեղեցիկ համերգային ծրագրում:

Ջազային անկրկնելի մեղեդիներով հարուստ երեկոն տեղի ունեցավ մայիսի 22-ին Կասկադ համալիրի տարածքում:

Շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը փաստեց,  որ հայկական ջազն 80 տարեկան է: Նա շեշտեց, որ այդ տարիներին մենք ջազային երաժշտարվեստում ունեցել ենք և ունենք երաժիշտ-ստեղծագործողներ, որոնք հեղինակություն են վայելում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: «Վաղուց ենք ապացուցել, որ հայկական ջազն իրեն հատուկ կոլորիտով առանձնահատուկ է, և այդ ոլորտում տաղանդավոր երաժիշտները շատ են»,-«Արմենպրես»թղթակցի հետ զրույցում նշեց նա:

Մի շարք երաժշտական նախագծերից հանրությանը ծանոթ երգիչ Ծյոմը, ով իր դրական էներգիայով ավելի բարձրացրեց երաժշտասերների տրամադրությունը, խոստովանեց, որ հանդես է գալիս տարբեր ժանրերում, բայց ջազ երգելիս ապրում է ու մեծ բավականություն ստանում:

Չնայած անձրևային եղանակին՝ համալիրի տարածքը լի էր տարբեր սերունդների երաժշտասերներով, որոնք բուռն ծափահարություններով արձագանքում  էին բոլոր կատարումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]