Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ

Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեսպան Քիսլերը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ներկայացնելով գերմանական կողմի դիրքորոշումը` նա հայտնել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է ոչ միայն պահպանել առկա տնտեսական կապերը, այլ նաև քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է շարունակել իրականացնել օրակարգում առկա բոլոր ծրագրերը: Նախարար Ջանջուղազյանը ընդգծել է պետական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորությունը և նշել, որ այս հարցում մեծ ներդրում ունեն գործընկեր-պետություններն ու միջազգային ֆինանսական կառույցներն ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ մշակույթի և փորձի փոխանակման տեսանկյունից:  

Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական և տեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում անցկացնելու հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ համագործակցության այլ հարցերի և կարևորել համագործակցության ընդլայնման հեռանկարները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]