Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ

Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է 
ակտուալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի գծով ճանաչված վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Անցնող ամիս Հայաստանն անցել է ժողովրդական հուզումների և միջազգային բարիդրացիության ալիքով՝ այն բանից հետո, երբ խաղաղ ցույցերը ստիպեցին Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և իշխանության գալ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Նա 42 տարեկան է և կազմավորել է ավելի երիտասարդ կառավարություն, քան իր տարիքն է: Նա նաև խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և մաքրել հին օրիլգարխիկ համակարգը: Երկիրը, որին շատերը բնութագրում էին որպես մեկուսացած և ամբողջովին կախվածության մեջ գտնվող Ռուսաստանից, ջարդեց կարծրատիպերը, երևում է դինամիկ և ժամանակակից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ carnegieeurope.eu-ում հրապարակված հոդվածում գրել է դե Վաալը՝ ավելացնելով, որ բոլոր խոստումներն ու հույսերը կարող են խափանվել, եթե Հայաստանի նոր կառավարությունը սխալվի:

Վերլուծաբանը հիշեցրել է, որ որպես վարչապետ իր ընտրության հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ և պնդել, որ ԼՂ-ն պետք է ուղղակիորեն մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին և նստի բանակցային սեղանի շուրջ: Դե Վաալի խոսքով՝ Փաշինյայը ղարաբաղցիների հետ անկեղծ է և դեռևս 2016 թվականին հայտարարել էր, որ Ադրբեջանին հանձնելու տարածք չկա: Դե Վաալն ընդգծել է նաև, որ քննարկումներն այն մասին, որ ԼՂ-ն  պետք է մասնակցի բանակցային գործընթացին՝ ակտուալ է ՝ հիշեցնելով, որ մինչև 1998 թվականը ԼՂ-ն մասնակցել է բանակցային գործընթացին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ