Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Փետրվար

ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, համաձայն որի ծառայությունն աշխատանքներ է իրականացնում կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահն ասաց.

 «Սպասենք և տեսնենք, թե ավելի կոնկրետ ինչ կլինի: Իհարկե,  ցանկացած կոռուպցիոն պատմություն պետք է բացահայտվի, և մարդիկ, ովքեր նման գործունեությամբ են զբաղվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նշել է, որ ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ Նա շեշտել է, որ կարճ ժամանակում ականատես կլինենք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման: «Դա չի նշանակում, որ գնալու ենք ռեպրեսիաների և վրեժխնդրության: Ցանկացած գործ ցանկացած անձի վերաբերյալ լինելու է հրապարակային, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չհարուցի, որ տվյալ անձը պետությունից գումար է գողացել և հարստացել է: Իմ մոտեցումն է, որ ապօրինի հարստացած մարդիկ վերադարձնեն գումարները պետական բյուջե, այլ ոչ թե գնան, նստեն բանտերում»,-ասել է Վանեցյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ