Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ