Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գետաձիերն այծքաղին փրկել են կոկորդիլոսներից

Գետաձիերն այծքաղին փրկել են կոկորդիլոսներից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Կրյուգերի ազգային բնայգում սաֆարիի մասնակիցը տեսանկարել Է կոկորդիլոսների հարձակումն այծքաղի վրա, ինչին միջամտել են գետաձիերը: Հոլովակը հրապարակված Է YouTube-ում Kruger Sightings-ի ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ջրում թաքնված կոկորդիլոսը գլխից բռնել Է ջուր խմող այծքաղներից մեկին: Նրան միացել Է մեկ այլ կոկորդիլոս, որը ժանիքներով բռնել Է կենդանու ոտքից: Միասին նրանք դիմադրող որսին քաշ են տվել ջրամբար:

Գետաձիերը, որոնք նստած Էին գետում, հետաքրքրությամբ հետեւում Էին իրենց քթի տակ տեղի ունեցող գոտեմարտին: Երբ կոկորդիլոսները շատ մոտ Էին հայտնվում, գետաձիերը կծում Էին նրանց: Դա օգնել Է այծքաղին ազատվել, եւ նա դեպի ափ Է լողացել: Գետաձիերը շրջապատել են նրան եւ հսկել նրան մինչեւ ափ հասնելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]