Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Արթուր Գրիգորյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի  ղեկավար Սիլվի Բոսութղոյին


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Համաշխարհային  բանկի հայաստանյան գրասենյակի  ղեկավար Սիլվի Բոսութղոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիցՍիլվի Բոսութղոն շնորհավորել է Արթուր Գրիգորյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

Քննարկվել են Համաշխարհային բանկի  օժանդակությամբ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամությունն են հայտնել նպաստելու արդյունավետ և շարունակական գործակցությանը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ