1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի 
ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սպասում է Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացմանը: Մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ դա անհրաժեշտ է Հայաստանի համար կարևոր նշանակության համաձայնագրի մասնակի կիրարկումից ամբողջական կիրառման անցնելու համար։

«Հայաստանում համաձայնագրի վավերացումն արդեն իրականացվել է ամբողջությամբ, ներքին ընթացակարգերն ավարտվել են: Այն ժամկետները, որ գործում են համաձայնագրի մասնակի կիրարկման համար, արդեն իսկ գործում են: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձայների բացարձակ մեծամասնությամբ ևս հավանություն է տրվել այդ փաստաթղթին: Մենք նաև սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից դրա վավերացմանը, որպեսզի այդ շատ կարևոր գործիքի ամբողջական կիրարկումը սկսենք»,-ասաց Տիգրան Բալայանը:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այն պետք է վավերացում անցնի ԵՄ անդամ բոլոր երկրներում՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]