1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելգրադը մտադիր չԷ ԵՄ-ի անդամակցության հասնել ամեն գնով. Սերբիայի ԱԳ նախարար

Բելգրադը մտադիր չԷ ԵՄ-ի անդամակցության հասնել ամեն գնով. Սերբիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի գերակայություններից մեկն Է արտաքին քաղաքականության բնագավառում, սակայն Բելգրադը մտադիր չԷ դրան հասնել ամեն գնով՝ զոհաբերելով իր ազգային շահերը, մասնավորապես, Կոսովոն եւ Մետոքիան: Մայիսի 22-ին այս մասին հայտարարել Է Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարարության ղեկավար Իվիցա Դաչիչն ազգային հեռուստատեսության եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր արտաքին քաղաքական գերակայություններից մեկն անդամակցությունն Է Եվրամիությանը: Չնայած բոլոր նկատառումներին, որոնք մենք ունենք, այդ հանգուցային որոշակիությունը մնում Է: Բայց ոչ ամեն գնով»,- ընդգծել Է Դաչիչը՝ մեկնաբանելով նախարարների կաբինետի ներկայացուցիչների՝ ավելի վաղ հնչած հայտարարությունները: Անցյալ շաբաթ Սերբիայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Սեմ Ֆաբրիցին հայտարարել Է, թե Կոսովոյի ճանաչման հարցը հանգուցային Է ԵՄ-ին Սերբիայի անդամակցության համար:

Մեկնաբանելով այդ հայտարարությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը նշել Է, որ եթե Բրյուսելը Բելգրադի համար դնում Է Եվրամիությանը Սերբիայի անդամակցության միանգամայն անիրագործելի պայմաններ, ապա անհրաժեշտ Է մտածել Սերբիայի արտաքին քաղաքականության գերակայության փոփոխման մասին: Դրանից հետո Սերբիայի նախարարների կաբինետի ղեկավար Անա Բրնաբիչը հանդես Է եկել հայտարարությամբ, որ եվրոպական ուղեգիծը մնում Է Սերբիայի գերակայությունը, իսկ նախարար Վուլինն ունի անձնական կարծիքի իրավունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]