Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պաղեստինը դիմել Է ՄՔԴ-ին երկրի իրադրությունը հետաքննելու խնդրանքով

Պաղեստինը դիմել Է ՄՔԴ-ին երկրի իրադրությունը հետաքննելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրել Է երկրում ստեղծված իրադրության հետաքննություն սկսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին Հաագայում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել Է արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին՝ ամփոփելով դատախազ Ֆաթու Բենսուդի հետ կայացած հանդիպման արդյունքները:

«Այսօր Պաղեստինը կարեւոր եւ պատմական քայլ Է արել պաղեստինյան ժողովրդի համար արդարության վերականգնման ճանապարհին, որը շարունակում Է տառապել լայնորեն տարածված եւ սիստեմատիկ բնույթ կրող հանցագործություններից,-նշել Է նա:-Որպես Հռոմի ստատուտի մասնակից պետություն, մենք երկրի իրադրությունը հանձնել ենք ՄՔԴ-ի քննությանը»:

«Պաղեստինն այն կարծիքին Է, որ դատախազությունը բավարար քանակությամբ անվիճելի ապացույցներ ունի անհետաձգելի հետաքննություն սկսելու համար»,-ասել Է Մալիքին:

Նախարարը հավելել Է, որ հետաքննությունը վերաբերելու Է 2014 թվականի հունիսից մինչեւ ներկայիս իրադրությանը: Նա նաեւ ընդգծել Է, որ ՄՔԴ-ին ներկայացված դիմումում գլխավոր ուշադրությունը հատկացվել Է «պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցմանը», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]