Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP

Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրն առողջական վիճակի կապակցությամբ համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման ամսաթիվը հետաձգել Է հունիսի 30-ին: Ինչպես մայիսի 22-ին հայտնել Է AFP գործակալությունը, բժիշկները խորհուրդ են տվել երգչին դադար առնել բեմ դուրս գալուց առաջ եւ շարունակել բուժումը:

Ինչպես նշում Է գործակալությունը, Ազնավուրը հարկադրված Է հրաժարվել հունիսի 5-ին Մոնակոյում ծրագրված ելույթից, հունիսի 16-ին Ֆրանսիայում «Ալունա» փառատոնին մասնակցելուց եւ հունիսի 23-ին Իտալիայում պլանավորված համերգից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես սպասվում Է, երգիչը բեմ կվերադառնա հունիսի 30-ին, ծրագրված Է նրա համերգը Լոնդոնում: Դրանից հետո Ազնավուրը շրջագայությունը կշարունակի Իսպանիայում, Գերմանիայում, Խորվաթիայում, Ճապոնիայում, Ուկրաինայում, Բելգիայում եւ Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]