Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից

Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Բոլոնյան կրթական համակարգից դուրս չի գա, քանի որ դրանում բավականին լավ գործիքներ կան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բոլոնյան կրթական համակարգում բավականին լավ գործիքներ եմ տեսնում: Սակայն այդ համակարգում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ևս կա: Հիմնական հարցը ուսանողների շարժունակությունը և կրեդիտների փոխանցելիությունն է»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ այդ հարցը դեռ լուծված չէ Հայաստանում: 

Նախարարը նշեց, որ բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ մասին: Դրան մեծ ուշադրություն են դարձնում:

Նրա խոսքով ՝ առաջիկա շաբաթներում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև ավարտական քննություններին: «Ավարտական և ընդունելության քննությունները պատշաճ կերպով պետք է իրականացնել: Քննությունների արդյունքների անաչառության նկատմամբ վստահությունը պետք է վերականգնվի»,-ասաց նա ու հավելեց, որ միայն արժանավորները կկարողանան շարունակել կրթությունը բուհերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am