Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրգործ է հարուցվել

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ծառայողական քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ 2018թ. ապրիլի 17-ին` ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի մի շարք աշխատակիցների փոխանցվել են 85000-ական ՀՀ դրամ պարգևավճարներ, որից հետո նույն բաժնի ղեկավար կազմի ծառայողները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, պարգևավճար ստացած աշխատակիցներից պահանջել են ստացված գումարների մի մասը` ընդհանուր 1.680.000 ՀՀ դրամը, հանձնել ոստիկանության վերը նշված ստորաբաժանման առանձին պաշտոնատար անձանց:

ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]