1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ, Ֆրանսիա. հաջորդ շաբաթ սպասվում են նաև բարձրաստիճան այցելություններ դեպի Հայաստան

ԱՄՆ, Ֆրանսիա. հաջորդ շաբաթ սպասվում են նաև բարձրաստիճան այցելություններ դեպի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ շաբաթ սպասվում են նաև բարձրաստիճան այցելություններ դեպի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԱՄՆ-ից սպասում ենք պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, մայիսի 27-28-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների կապակցությամբ սփյուռքից սպասվում են հազարավոր հյուրերի:

Տարվա ընթացքում ծրագրվում են նաև ՀՀ ԱԳ նախարարի մի շարք այցելություններ ու հանդիպումներ տարբեր երկրներ: «Դրանք կլինեն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնենք»,-հավելեց ԱԳՆ խոսնակը:

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը: Ծրագրված են տոնական միջոցառումներ, գլխավոր արարողությունը տեղի կունենա Սարդարապատի հուշահամալիրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]