Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Sony-ն գնել Է 2 մլն երգերի, ներառյալ Queen խմբի կոմպոզիցիաների իրավունքը. Kyodo

Sony-ն գնել Է 2 մլն երգերի, ներառյալ Queen խմբի կոմպոզիցիաների իրավունքը. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony Corp. ճապոնական Էլեկտրատեխնիկական հսկան մայիսի 22-ին հայտարարել Է, որ իրապես գնում եւ իր ստորաբաժանումն Է դարձնում EMI Music Publishing հայտնի բրիտանական ֆիրման, որը տնօրինում Է 2 մլն երաժշտական կոմպոզիցիաների իրավունքները, ներառյալ Queen լեգենդար խմբի, Alicia Keys, P!nk երգիչների աշխատանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Sony Corp.-ն այդ ընկերության բաժնետոմսերի իր փաթեթը կհասցնի 90 տոկոսի Արաբական Միացյալ Էմիրություններից Mubadala Investment հիմնադրամի հետ 1,9 մլրդ դոլարի գործարքի արդյունքում: Բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը պատկանում Է հանգուցյալ փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի ժառանգների հիմնադրամին: Այդ գնումից հետո, ինչպես հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը, Sony Corp.-ը հույս ունի զգալիորեն ավելացնել իր եկամուտները Համացանցի միջոցով վճարովի երաժշտության տրամադրումից:

«Ներկայիս ներդրումները,-Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է կորպորացիայի նախագահ Կենյիտիրո Յոսիդան,-կուժեղացնեն մեր դիրքերը ինտելեկտուալ սեփականության ոլորտում: Մենք կդառնանք աշխարհի՝ երաժշտություն վաճառող խոշորագույն ընկերություններից մեկը»: Ընթացիկ ֆինանսական տարում Sony Corp.-ը մտադիր Է իր երաժշտական բիզնեսից ստանալ 112 մլրդ իենի (շուրջ 1 մլրդ դոլար) չափով օպերացիոն շահույթ: 2020 ֆինանսական տարում նա պլանավորում Է այն հասցնել 130 մլրդ իենի (մոտավորապես 1,2 մլրդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]