Արթուր Վանեցյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին
14:20, 22 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում մայիսի 22-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նիստի աշխատանքներին մասնակցելու համար ՀՀ վարչապետին կից ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում