Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական կարգավորման գործընթացի առաջխաղացման աշխատանքը «Աստանայի ձեւաչափով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Դիվանագետները հեռախոսազրույց են անցկացրել մայիսի 22-ին, այն կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Նախարարները քննարկել են մի շարք հրատապ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա սիրիական կարգավորման առաջխաղացման համատեղ աշխատանքը «Աստանայի ձեւաչափով»,-ասված Է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 14.07

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]