Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մահացել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող փոփ-սիմվոլի հեղինակը՝ Ռոբերտ Ինդիանան

Մահացել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող փոփ-սիմվոլի հեղինակը՝ Ռոբերտ Ինդիանան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենի նահանգի Վինալհեյվեն քաղաքում վախճանվել Է ամերիկացի նկարիչ Ռոբերտ Ինդիանան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The New York Times-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին:

Ռոբերտը 89 տարեկան Էր: Մահվան պատճառը դարձել Է շնչառական անբավարարությունը: Ռոբերտ Ինդիանան փոփ-արտի առավել հայտնի ներկայացուցիչներից մեկն Է: Նրան համաշխարհային փառք բերեց Love աշխատանքը՝ արվեստի մեջ ամենաճանաչելի խորհրդանշաններից մեկը: Անգլերեն «սեր» բառի պատկերումը, որն արվել Է գլխատառերով՝ շրջված «Օ» տառով, առաջին անգամ ստեղծվել Է 1964 թվականին: Ստեղծագործությունը նաեւ կատարվել Է քանդակների ձեւով, որոնք տեղադրված են ամբողջ աշխարհի բազմաթիվ քաղաքներում, եւ տպագրվել 330 մլն նամականիշերի վրա: Love-ը համարվում Է 20-րդ դարի արվեստի առավել մեծ ժողովրդականություն վայելող աշխատանքներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]